ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Իրանի նախագահը կարծում է, որ ընտրությունից հետո ԱՄՆ-ն սխալներն ուղղելու հնարավորություն է ստացել

Իրանի նախագահը կարծում է, որ ընտրությունից հետո ԱՄՆ-ն սխալներն ուղղելու հնարավորություն է ստացել
08.11.2020 | 18:39

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախագահական ընտրություններում հաղթելու հայտարարությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները:


«Այժմ ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները, վերադառնալու միջազգային կանոնների հարգմանը, միջազգային պարտավորություններին», - ասել է Ռուհանին:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ