ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Անն Իդալգո. Փարիզն աջակցում է հայերին

Անն Իդալգո. Փարիզն աջակցում է հայերին
06.11.2020 | 15:53

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:


«Այս փորձությունների պահին Փարիզը հայերի կողքին է», - Twitter-ում գրել է Անն Իդալգոն: Նա ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին` քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ