ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի»

«Բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի»
06.11.2020 | 11:32

Հոկտեմբերի 22–ին իր գործունեությունն է սկսել «Բռունք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ամուր պահել Արցախի թիկունքը, լինել արցախցիների կողքին և աջակցել առաջնագծում կանգնած զինվորին: Դրանից հետո, երբ հարկ է լինելու ցուցաբերել աջակցություն Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերի իրականացման աշխատանքներին հետպատերազմյան ժամանակաշրջանում «Բռունք 2020» ՀԿ-ն կպատասխանի նաև այդ մարտահրավերին:

«Մեր գործունեությունը սկսել ենք դեռևս սեպտեմբերի 28-ից՝ քաջ գիտակցելով, որ ամուր թիկունքի շնորհիվ էլ ավելի ենք ուժեղացնում մեր բանակը: Սկսել ենք ընկերներով և մեր շրջապատով: Հիմնադիր խորհուրդի ժողովից հետո նախանշեցինք մեր աշխատանքների ուղղությունները՝ հաշվի առնելով ընթացիկ պահանջները, մարտահրավերները և, իհարկե,
մեր հնարավորությունները»,–նշում է ՀԿ-ի քարտուղար Լև Մինասյանը:


Ներկայումս բարեգործական կազմակերպությունն իր ջանքերը կենտրոնացրել է հետևյալ ուղղություններով՝
1. Առաջնագծում կանգնած հերոսներին աջակցություն
2. Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ
3. Ի լրումն վերը նշված առաջին անհրաժեշտության պարագաների, Արցախի Հանրապետության ապաստարաններում բնակվող մեր հայրենակիցներին տրամադրել նաև սպիտակեղեն և անկողնային պարագաներ, նավթավառներ, ծալովի մահճակալներ, տարբեր էլեկտրական սարքավորումներ և այլն:
Սննդի և հիգիենայի պարագաների ցանկը, համապատասխանեցնելով տեղի
պետական մարմինների հետ, տեսակավորվել է, տեղավորվել արկղերի մեջ՝
նախատեսելով 1 արկղը 1 անձին 3 օրվա համար։


Տեղեկացնենք նաև, որ նշված ողջ աշխատանքների իրականացման ընթացքում բարեգործական ՀԿ–ի կողմից կատարվել են փաստաթղթային գրանցումներ՝ հանձնման ընդունման ակտերով, ստացականներով և այլն:
Աջակցության, ինչպես նաև համագործակցության համար մեր հայրենակիցները «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպություն կարող են դիմել հետևյալ կոնտակտային տվյալներով՝
Շտաբ-պահեստ՝ ք. Երևան, Արաբկիր 27փ․ 1/6 շենք (RIO Mall-ի հարևանությամբ) Հեռ․՝ +374 77 25 29 88։

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ