Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 94776

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 94776
03.11.2020 | 13:49

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1328-ով՝ հասնելով 94 776-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 1133-ով և հասել 57599-ի, իրականացվել է 2991 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 413515-ի: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1796-ի:
Բուժվում է 35381մարդ:

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ