Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում

Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում
02.11.2020 | 21:57

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Իրանի շահերը ներկայացնելու խնդիրը: Այս քայլն անհրաժեշտ էր բանակցությունները միջազգային ավելի բարձր մակարդակի հասցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ խնդրի կարևորությունն ընդգծելու համար, իրանական Hamshahri թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։

Իրանն ի սկզբանե ԼՂ հակամարտության հարցում չեզոք դիրք է գրավել, սակայն պարբերաբար դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։
Իրանի համար ռիսկային և մարտահրավերային իրավիճակ է: Թերթն ընդգծում է, որ այս անգամ ղարաբաղյան հակամարտությունը երկու հակամարտող կողմերից բացի ներքաշել է այլ արտաքին խաղացողներ, որոնք իրենց շահերն ունեն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Շատերի համար անսպասելի ակտիվություն են ցուցաբերում Թուրքիան և Իսրայելը, որոնցից յուրաքանչյուրը, ելնելով սեփական շահերից, այդ դիմակայությունում բացահայտորեն գրավել է Ադրբեջանի կողմը, գրում է թերթը՝ հավելելով, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ մասնակացում են կարգավորման գործընթացին։


«Իրանն այդ բոլոր խաղացողների ֆոնին երկիր է, որը մտադիր չէ իրավիճակն օգտագործել իր շահերի համար, և առավել ևս չի ձգտում բավարարել բացահայտ շահադիտական շահերը, ի տարբերություն Թուրքիայի և Իսրայելի։ Այնուամենայնիվ, Իրանը որոշակի ռիսկ է տեսնում հակամարտությունից ամբողջովին հեռանալու հարցում, ուստի որոշել է կարգավորման գործընթացի մասնակից դառնալ։ Սակայն անգամ բացառապես քաղաքական-դիվանագիտական բնույթի մասնակցությունն ունի իր ռիսկերը»,- գրում է թերթը։

Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես և միջազգային խնդիրների բազմաթիվ այլ սյուժեներում, Իրանը գիտակցում է, որ իր դիրքորոշումները և նպատակները համընկնում են Ռուսաստանի դիրքորոշումների հետ։ Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում դիմակայության ակտիվ դերակատարներ են եղել և երկու կողմերն էլ այստեղ էլ դեմ առ դեմ առերեսվել են Էրդողանին և նրա էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականությանը։ Անկարայի նպատակները Սիրիայում շատ հեռու են Մոսկվայի և Թեհրանի նպատակներից։ Ինչպես և բոլորովին վերջերս պարզ դարձավ Աստանայում սիրիական կարգավորման շուրջ խորհրդակցությունների ընթացքում, Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին ստիպված են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատեն, բայց միաժամանակ երկուսն էլ ստիպված են այդ ճանապարհին թեև ոչ բացահայտ, սակայն հակազդել Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքական հավակնություններին: Եթե ԼՂ հակամարտության հարցում Իրանին և Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին հաջողվի հասնել հակամարտության ինչ-որ լուծման, հնարավոր կլինի ազատվել տարածաշրջանի համար ծանր բեռից։

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ