ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Խաթիբզադե. Իրանը հավակնոտ նպատակ է դրել Ղարաբաղի հարցում՝ խաղաղություն, ոչ թե պարզապես հրադադար

Խաթիբզադե. Իրանը հավակնոտ նպատակ է դրել Ղարաբաղի հարցում՝ խաղաղություն, ոչ թե պարզապես հրադադար
02.11.2020 | 21:44

Իրանը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում, որտեղ մարտերը շարունակվում են խաղաղության հասնելու համար, ոչ միայն հրադադարի, այսօր հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հայտնում է IRNA գործակալությունը:

«Մենք կարծում ենք, որ ձեռնարկված գործողությունները դեռ բավարար չեն: Մենք ձգտում ենք լուծել ճգնաժամը, ոչ (միայն) հրադադար հաստատել: Մենք ակնկալում ենք պատասխան, մինչ այժմ մեր հարևանները ցուցաբերել են դրական մոտեցում», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա, որտեղ ներկայացրել է Ղարաբաղի վերաբերյալ Թեհրանի ծրագիրը:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ