ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախյան հակամարտության սրումը՝ Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ պատերազմի մի մաս

Արցախյան հակամարտության սրումը՝ Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ պատերազմի մի մաս
01.11.2020 | 22:33

Արցախյան հակամարտության նոր սրացումը Թուրքիայի կողմից Արևմուտքի դեմ անավարտ պատերազմի միայն մի մասն է՝գրում է Jerusalem post-ը։ Սևրի պայմանագիրը և Օսմանյան կայսրության անկումը Թուրքիան համարում է «մեծ վիրավորանք», որ Արևմուտքը հասցրել է իրեն և, իբր այսպես կոչված թուրք ժողովրդի հանդեպ «պատմական անարդարությունը» շտկելու նպատակով, Թուրքիան հակամարտություններ է հրահրում Արաբական թերակղզում, Միջերկրական ծովի ավազանում և Արցախում, հավատալով, որ, այդ հակամարտություններում հաջողություն արձանագրելով, կարող է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը։

«Այս նպատակներին հասնելու համար, թուրքական կառավարական շրջանակները մշակել են մի, «թունավոր քաղաքական կոկտեյլ», որի բաղադրատարրերն են Թուրքիայի դեմ արևմտյան դավադրությունների գաղափարը, կոշտ քաղաքական իսլամիզմը, թուրքական էթնոազգայնականությունը և օսմանյան տարածքները վերականգնելու երազանքը։ Այս կոկտեյլով պարբերաբար սնում են թուրք հասարակությանը, Թուրքիայի գլոբալ ռևանշիստական նպատակներին ծառայեցնելու նպատակով»,-նշում է Jerusalem post-ը։

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ