Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

«Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը

«Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը
01.11.2020 | 22:04

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, «Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը՝ մոտ 48 տոկոս, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը հնավորություն կտա երրորդ անգամ միանձնյա կառավարություն ձևավորել։

Ընդդիմությունը արդյունքները չի ընդունում և հայտարարում է համատարած խախտումների ու ճնշումների մասին։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը», որ ստացել է ձայների 26 տոկոսը, բողոքի ցույց է հրավիրել Թբիլիսիի կենտրոնում։ ԵԱՀԿ դիտորդները ժամեր առաջ հրապարակել են ընտրությունների նախնական գնահատականը` պնդելով, որ ընտրությունները եղել են մրցակցային, և վերջնական արդյունքում բոլոր ազատությունները պահպանվել են։ Դիտորդական առաքելության ղեկավար Էլոնա Ջեբրեա Խոջան հայտարարել է, որ պարբերաբար հաղորդումներ են ստացվել ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, բացակայել է խիստ սահմանազատումը իշխող կուսակցության և կառավարության միջև, որ սասանել է հանրության վստահությունը ընտրությունների հանդեպ։

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ