Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ը:
«Կարմիր խաչը, որը ներկայում միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտություն տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը տրամադրել 9 միլիոն եվրոյի շտապ օգնություն: Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի», - ասել է Մաասը: Նախարարն ընդգծել է, որ ձմեռը մոտենում է, և Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի մատակարարման հետ կապված աճող խնդիրների առաջ է կանգնելու: