Ով Տիրոջից երկնչում է, խրատ կստանա, և ովքեր առավոտ կանուխ դիմում են նրան, հաճություն կգտնեն։ Ով օրենք է փնտրում, կլցվի նրանով, և ով կեղծավորություն անի, նրանո՛վ կգայթակղվի։ Ովքեր երկնչում են Տիրոջից, իրավունք կգտնեն և արդարությունն իբրև լույս կվառեն։ Մեղավոր մարդը խորշում է հանդիմանությունից և ըստ իր հայեցողության գտնում է արդարացման օրինակներ։ Առանց խորհրդածության ոչինչ մի՛ արա և անելուց էլ մի՛ զղջա։
Սիրաքի իմաստությունը 35. 18-24