ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պետք է համ­բե­րա­տար, հան­դուր­ժող լի­նել պա­տե­րազ­մի հետևան­քով հո­գե­բա­նո­րեն հաշմ­ված մարդ­կանց նկատ­մամբ

Պետք է համ­բե­րա­տար, հան­դուր­ժող լի­նել պա­տե­րազ­մի հետևան­քով հո­գե­բա­նո­րեն հաշմ­ված մարդ­կանց նկատ­մամբ
27.10.2020 | 00:53

Պա­տե­րազ­մը մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում մարդ­կանց հո­գե­բա­նա­կան վի­ճա­կի վրա։ Պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում անհ­րա­ժեշտ է հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հա­տուկ մո­տե­ցում և՛ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի‚ և՛ քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան‚ և՛ հատ­կա­պես ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ։


Այս պա­հին տար­բեր կա­ռույց­ներ են մա­տու­ցում հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Նման ծա­ռա­յու­թյուն կա­րե­լի է ստա­նալ՝ զան­գա­հա­րե­լով ռազ­մա­կան դրու­թյան տե­ղե­կատ­վա­կան թեժ գիծ (117)‚ շատ ան­հատ հո­գե­բան­ներ ու մաս­նա­գի­տաց­ված կենտ­րոն­ներ են աշ­խա­տում կա­մա­վո­րա­կան սկզ­բուն­քով՝ պրակ­տիկ հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լով պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին‚ առ­ցանց վե­բի­նար­ներ են կազ­մա­կերպ­վում թե­մա­յի շուրջ։


Մաս­նա­գետ­նե­րը նշում են‚ որ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում‚ ինչ­պես նաև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետևան­քով տու­ժած­նե­րի հետ աշ­խա­տան­քը խիստ տար­բեր­վում է հո­գե­բա­նի սո­վո­րա­կան պրակ­տի­կա­յից։ Նրանք նաև նկա­տում են‚ որ մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյան կա­րի­քը ա­վե­լի սուր կդր­վի հատ­կա­պես պա­տե­րազ­մի ա­վար­տից‚ պա­տե­րազ­մա­կան շո­կից հե­տո‚ երբ հաղ­թա­հա­րե­լով գո­յու­թյան պայ­քա­րը‚ հա­յացք կձ­գեն ան­ցա­ծին։ Գո­յու­թյան պայ­քա­րի ըն­թաց­քում‚ որ­պես կա­նոն‚ վա­խե­րը նա­հան­ջում են‚ արթ­նա­նում են ներ­քին ինք­նա­պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ­նե­րը (հատ­կա­պես ռազ­մի դաշ­տում)‚ և մարդն այլ բա­նի մա­սին չի մտա­ծում‚ բա­ցի պայ­քա­րե­լուց։ Ա՛յ‚ ար­դեն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վե­րապ­րե­լուց հե­տո‚ երբ կգա այդ ա­մե­նի վրա հա­յացք ձգե­լու‚ վեր­լու­ծե­լու ու հաս­կա­նա­լու ժա­մա­նա­կը‚ շատ ա­վե­լի ծանր ու շո­կա­յին կլի­նի։ Ա­ռաջ­նագ­ծում կռ­վող­նե­րը հս­տակ խն­դիր են լու­ծում‚ նրանք այլ բա­նի մա­սին մտա­ծե­լու‚ խու­ճա­պի մեջ ընկ­նե­լու ժա­մա­նակ չու­նեն։


Հո­գե­բա­նա­կան աշ­խա­տան­քը պետք է նուրբ լի­նի‚ ոչ կպ­չուն։ Մար­դիկ կան‚ ո­րոնք մեծ ներ­քին ռե­սուրս­ներ ու­նեն և կա­րող են ինք­նու­րույն ա­մո­քել սե­փա­կան վեր­քե­րը‚ սա­կայն մարդ­կանց մեծ մասն օգ­նու­թյան կա­րիք ու­նի‚ ո­րոնց հետ պետք է մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տանք տար­վի։ Ի դեպ‚ մաս­նա­գետ­նե­րի թիվն էլ սահ­մա­նա­փակ է‚ և հարց է ա­ռա­ջա­նում՝ առ­կա ռե­սուրս­նե­րով հնա­րա­վո՞ր է ամ­բող­ջո­վին լու­ծել հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան խն­դի­րը։ Թերևս ա­մե­նա­բար­դը ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի‚ դե­ռա­հաս­նե­րի հետ աշ­խա­տանքն է լի­նե­լու։ Շատ դժ­վար է նրանց բա­ցատ­րել՝ ինչ է պա­տե­րազ­մը‚ ին­չու են մարդ­իկ կռ­վում ու զոհ­վում։
Կարևոր է նաև հան­րու­թյան պատ­րաստ­վա­ծու­թյու­նը‚ հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած­նե­րի‚ պա­տե­րազ­մի հետևան­քով տու­ժած­նե­րի նկատ­մամբ։ Չի բա­ցառ­վում, որ վեր­ջին­ներս լի­նեն չա­փից ա­վե­լի ագ­րե­սիվ‚ քմա­հաճ‚ դյու­րագր­գիռ և այլն։ Պետք է աշ­խա­տել համ­բե­րա­տար‚ հան­դուր­ժող լի­նել հո­գե­բա­նո­րեն հաշմ­ված մարդ­կանց ու նրանց դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ։ Ե­թե ան­գամ հո­գե­բան չենք‚ պետք է ու­շա­դիր լի­նենք և աշ­խա­տենք սթ­րես­նե­րը մեղ­մե­լու‚ բու­ժե­լու ուղ­ղու­թյամբ։


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6400

Մեկնաբանություններ