ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ

Ադրբեջանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ
25.10.2020 | 17:48

ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը զենք է գնում Իրանից։

«Իհարկե, ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները հանվել են, բայց Իրանի դեմ շարունակում են գործել ԱՄՆ-ի պատժամիջոցները։ Այն երկիրը, որը զենք կգնի կամ կվաճառի Իրանին հայտնվելու է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ»,- ասաց Սարգսյանը։ Նա դժվարանում է ասել, թե որքանով է Ալիևի հայտարարությունը սուտ կամ ճիշտ, սակայն կարծում է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի քանի երկրների հետ խնդիրներ կունենա։

«Ակնհայտ է, որ նա փորձում է լարում մտցնել հայ-իրանական հարաբերություններում, որը, վստահ եմ, իրեն չի հաջողվի։ Կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է սպասել Իրանի, ինչու չէ նաև Իսրայելի արձագանքներին այս հարցի կապակցությամբ։ Կարծում եմ նաև, որ ԱՄՆ-ում այս հայտարարությունը լուրջ լարվածություն կառաջացնի, եթե ոչ նախագահականի, ապա Կոնգրեսի մակարդակով»,- ասաց Սարգսյանը։

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ