ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում»

«Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում»
23.10.2020 | 14:56

Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին: Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը թուրքական «Դուվարի»-ին հարցազրույցում ընդգծել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»: Լրատվամիջոցը նկատել է, որ Գարո Փայլանը ևս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար: Փայլանը նշել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ինքնություններ, տարբեր հավատք և համոզմունք ունեցող քաղաքացիներ: «Սակայն ներկայիս վարչակազմը, ցավոք, շարունակում է վարել իր ազգայնական, ռասիստական և կրոնական ուղղվածություն ունեցող քաղաքականությունը», – նշել է Փայլանը:


Այն ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը կանգնած է Ադրբեջանի կողքին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմում, Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի և սպառնալիքների թիրախում: «Այսպիսի մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմն է և երբ հայերի դեմ ատելության խոսք է կիրառվում, մենք աղավնու անհանգստություն ենք զգում, ինչպես ասել էր սիրելի Հրանտ Դինքը: Ցավոք, այս օրերին մենք աղավնու ամենախոր անհանգստությունն ենք ապրում», – ասել Փայլանը ՝ վկայակոչելով Դինքի սպանությունից առաջ գրված վերջին հոդվածի խորհրդանշական հատվածը: Փայլանը նկատել է, որ պատերազմից տուժում, տառապում են խաղաղ բնակիչներ, և նա հարցի լուծումը տեսնում է խաղաղության սեղանին:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ