ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ռոհանին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքից Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների ներկայության կապակցությամբ:
«Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար», - ասել է Իրանի նախագահը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Իրանի սահմանամերձ քաղաքներում անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, Իրանի նախագահն ասել է. «Կարծում ենք, որ պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ: Բանակցությունները կլուծեն խնդիրը»։