Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բաքվից Թուրքիա է մեկնել 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով:
Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է 300 զինվորական, հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար: Թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրքերը մեղադրում են, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն: