ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Թվիթերում նա գրել է. «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- գրել է Ալֆրեդ Մորիս դե Զայասը: Ավելի վաղ նա գրել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել էր դեռևս 1991-ի դեկտեմբերին և այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին: Զայասի խոսքով` ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքն է հանգեցնում հակամարտության, այլ անարդար մերժումը: Նա վստահ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով: