ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՊԵԿ. Ինչ է պետք իմանալ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ

ՊԵԿ. Ինչ է պետք իմանալ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ
22.10.2020 | 22:23

ՊԵԿ-ը հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին՝
1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են վերոնշյալ նախարարություններին,
2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և (կամ) վերաձևակերպումներ չեն կատարում,
3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառվեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով,
4) ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մասով՝ կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով,
5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստող փաստաթղթում։


Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման
մասով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`
-կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն,
-անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։


Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:
ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Դիտվել է՝ 3386

Մեկնաբանություններ