Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը: Ռուսական օդուժը չորեքշաբթի մի շարք հարվածներ է իրականացրել Իդլիբի ուղղությամբ, ջիհադական ապստամբներին պատկանող մի շարք թիրախներ են խոցվել Ջաբալ ալ-Զավիա շրջանում:
Այս ավիահարձակումը հաջորդել է մեկ օր առաջվա ավիահարվածներին նույն շրջանում: Մինչ ռուսական օդուժը երեքշաբթի հարձակում է իրականացրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, թուրքական զորքերին նկատել են հյուսիսային Համա նահանգի դիտակետից հեռանալիս, որն Անկարայի խոշորագույն դիտակետն էր սիրիական նահանգում: