Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը կոչ է անում վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա Twitter- ում գրել է.
«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս ընդգծեցինք շարունակվող մարտական գործողությունների և դրանց հետևանքով ծագած մարդասիրական խնդիրների առթիվ մեր լրջագույն մտահոգությունը։ Հակամարտության կողմերը պետք է հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերադառնան բանակցային սեղանի շուրջ։ Արտաքին միջամտությունն այս հակամարտությանը անընդունելի է»: