ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխմանը և ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերականգնմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերի մասին: Ընդգծվել է կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հրադադարի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Կողմերն ընդգծել են Ռուսաստանի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով: