ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մանրամասներ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից

Մանրամասներ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումից
21.10.2020 | 15:24

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանը որպես մարդ մտահոգված է և ներողություն է խնդրել, որ չի իջել ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու:

«Ես փորձեցի ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում, դեսպանը հաստատեց՝ ինքը տեղյակ է: Նա տեղյակ է անգամ այն տեսանյութերից, որոնք մենք պետք է փոխանցեինք իրեն: Խոսակցության ժամանակ Գյանջայի հետ զուգահեռներ տարանք, թե ի՞նչ է կատարվել այնտեղ, ինչ մտահոգություններ են բարձրաձյանվում Գյանջայի վերաբերյալ, իսկ ինչո՞ւ չի արձնագրվում Ստեփանակերտի, Շուշիի, մյուս բնակավայարերի, անգամ ՀՀ սահմանամերձ բնակավայարերի խաղաղ բնակչության նկատմամբ կատարվողը: Նա ասաց՝ գիտի, ամեն ինչից տեղյակ է»,- պատմեց ակցիայի մասնակիցը:

Ըստ նրա՝ դեսպանը նշել է՝ իրենք գիտեն ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել: «Ասաց՝ ես այսօրևեթ մեր երկրի ղեկավարությանը այս ամենի մասին տեղյակ կպահեմ ևս մեկ անգամ և կփորձենք այնպիսի մի բանաձև մշակել, որը կլինի ի նպաստ հրադադարի: Ես ասացի՝ հրադադարը կարող է հարաբերական լինել, մեկ-երկու տարի հետո կարող է նորից կրկնվել: Հարցրել եմ՝ ինչպես է վերաբերվում Հունաստանի ներկայացրած նախագծին պատժամիջոնցերի հետ կապված և ինչու է Գերմանիան դեմ քվեարկել, պատասխանեց, թե պատժամիջոցներ ասվածը լայն հասկացություն է, և հիմա ինքն իրավասու չէ մանրամասնել, ասաց՝ դա ևս քննարկվում է»,- ներկայացրեց նա: Ակցիայի մասնակցի խոսքով՝ ինքը նաև նշել է, որ խնդրի հանգուցալուծման համար առաջին պայմանը Արցախի անկախության ճանաչումն է և միայն դա կարող է վերջ դնել այս ագրեսիային:

«Դեսպանն ասաց, որ դա ևս քննարկում են, և Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն այդ ուղղությամբ շատ մեծ է: Նա նշեց, որ Գերմանիան իր իրավասության սահմաններում ամեն ինչ կանի, կարվի այնպես, որ լավ լինի և տարածաշրջանի և հայ ժողովրդի համար»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1990

Մեկնաբանություններ