Գերմանիայի BILD պարբերականի գլխավոր խմբագիր Պոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ»: Ռոնժեյմերը տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն հարցազրույցներ տվել են պարբերականին։