Իրանում այսօր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ են սկսվել։ Mehr գործակալության փոխանցմամբ` «Պետության երկնքի պաշտպաններ-99» զորավարժություններն ընդգրկել են Իրանի տարածքի կեսից ավելին։
Զորախաղերը սկսվել են հյուսիսային սահմանների երկայնքով ընթացող հայ-ադրբեջանական պատերազմի ֆոնին, որի ընթացքում իրանական ՀՕՊ ուժերը պարբերաբար ոչնչացնում են երկրի օդային սահմանը խախտած անօդաչու թռչող սարքերը։ «Այսօր սկսվող զորավարժությունների գլխավոր նպատակը Իրանի ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է», - հայտարարել է Իրանի ՀՕՊ ուժերի գեներալ Աբաս Ֆարաջփուրը։