ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հին սերը չի ժանգոտում. REGNUM

Հին սերը չի ժանգոտում. REGNUM
17.10.2020 | 11:26

ԵՄ երկրների ղեկավարների սամիթը պատժամիջոցներ չսահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրականում իր գործողությունների համար՝ հայտարարեց Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մամլո ասուլիսում:

«Մենք վճռեցինք, որ ուզում ենք քաղաքական երկխոսության շանս տալ ընդհանուր շահերից ելնելով»՝ հայտարարեց նա: Միշելն ընդգծեց, որ ԵՄ-ն համերաշխ է Հունաստանի ու Կիպրոսի հետ, որ զայրացած են Թուրքիայի գործողություններից: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարեց, որ Բրյուսելը պատրաստ է պատժամիւոցներ սահմանել Անկարայի դեմ ցանկացած պահի, բայց հիմա ձեռնպահ է մնում այդ որոշումից: Հունաստանի ժողովուրդը և որոշ մեկնաբաններ մատնացույց են անում Բեռլինի թուրքամետ քաղաքականությունը և որակում են տարբեր մակդիրներով՝ չխորանալով պատճառների մեջ: Իսկ այդ քաղաքականությունը սկսվում է երկու երկրների ավանդական հարաբերություններից և ավարտվում է Թուրքիայի ակտիվ ներկայությամբ Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կյանքում: Աշխարհաքաղաքական սերը, որ Գերմանիային կապում է Թուրքիայի հետ Օսմանյան կայսրության ժամանակներից, հավերժ է: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր, և երկար շրջան երկու երկրների ամենասերտ հարաբերությունները պահպանվում էին առևտրատնտեսական համագործակցությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ Թուրքիան պահպանում էր չեզեքություն հօգուտ Գերմանիայի, մեկ միլիոն թուրք բանվորներ համալրեցին գերմանական տնտեսությունը 1961-1969-ին: 2010-ին՝ արդեն 3,5 միլիոն, այսօր տարբեր գնահատականներով՝ 4-5 միլիոն: Այդ թուրքերի մեծ մասը արդեն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն և ընտրելու իրավունք: Ո՞ր կուսակցությանը չի անհանգստացնում՝ ի՞նչ ուղղվածություն կտա այդ մարդկանց Էրդողանը: Թուրքիայի ինտեգրումը Գերմանիայի քաղաքական կյանքու՞մ՝ Եվրախորհրդարանի 3 պատգամավոր, Գերմանիայի դաշնային խորհրդարանի 16 պատգամավոր, դաշնային խորհրդրանների 48 պատգամավոր, մունիցիպալ խորհուրդների 423 անդամ:


Երկու կողմերի վիթխարի տնտեսական շահերը բխում են փաստից, որ Գերմանիան թուրքական արտադրանքի հիմնական ներկրողն է՝ 16,6 միլիարդ եվրոյի (2019-ի տվյալներով): Թուրքիայի ներկրումը Գերմանիայից՝ 19,2 միլիարդ եվրո: Գերմանիան Թուրքիայում ունի 3000 դուստր ընկերություն: Ուստի խելամիտ է, որ Գերմանիայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ որոշվում է փաստով, որ Թուրքիան Գերմանիայի ամենակարևոր առևտրական գործընկերն է: Գերմանիան Թուրքիա է արտահանում տրանսպորտային միջոցներ, ավտոմոբիլների պահեստամասեր, կտորեղեն և սպառազինության համակարգեր, որովհետև Թուրքիան ստեղծել է վիթխարի ռազմական արդյունաբերություն: Եթե հաշվի առնենք, որ 80 000 գերմանաթուրքական ընկերություններ կան Գերմանիայում 52 միլիարդ եվրո շրջանառությամբ, որտեղ աշխատում է 500 000 մարդ, իսկ 7500 գերամանկան ընկերությւոններ աշխատում են Թուրքիայի տարածքում, հասկանում ենք՝ ինչու՞ է Մերկելը գործում Թուրքիայի օգտին:
Դարյա Յուդկևիչ, REGNUM


Հ.Գ. Թուրքիայի ընդդիմության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա դաշնակից Դևլեթ Բահչելիի Ազգայնական շարժում կուսակցության միջև արտայերթ ընտրությունների վերաբերյալ աճող լարման պատճառով, որի կոչն անում է ընդդիմությունը, «Ժողովրդավարության և առաջընթացի» կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը հայտարարել է. «Էրդողանի կառավարությունը չի դիմանա մինչև 2023-ի ընտրություններ». Al Arabiya-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին նա մամուլին հայտարարել է. «Էրդողանը կարող է համաձայնել արտահերթ ընտրությունների, որ ձգի իր կառավարումը»: Նրա կարծիքով՝ Էրդողանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների և փորձել հաղթահարել փաստարկները, որ այլևս չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել: Թուրքիայի նախագահը կարող է այդպես երկարացնել իր լիազորությունների ժամկետը՝ նման մեծանիզմ կա և չի հակասում Սահմանադրությանը: Թերևս այդ մեխանիզմը հենց սահմանադրական փոփոխություններն են, որոնցից հետո Էրդողանը կարող է իր նախագահության նոր հաշվարկ սկսել: Իսկապես՝ Էրդողանին ձեռնտու են արտահերթ նախագահական ընտրությունները, քանի դեռ տնտեսությունը լիովին չի փլուզվել և հասարակական դժգոհությունը գագաթնակետին չի հասել, 2023-ին նա կարող է առաջադրվել ու չընտրվել:
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է հակված մնալ տեսակետին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի: Բրյուսելն ավելիին ունակ չէ՝ նույն պատճառով, ինչ պատժամիջոցներ չեն սահմանվել Միջերկրականում Անկարայի գործողությունների համար: Մերկելին մնաց մեկ տարի, բայց դա չի նշանակում, որ Գերմանիայի քաղաքականությունը փոխվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ