ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարարի բողոքը: Մևլութ Չավուշօղլուն խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը: Դատարանն ուժի մեջ է թողել Հայաստանի դիմումի հիման վրա միջանկյալ միջոցի կիրառման որոշումը, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված իրավունքները: