Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը անթույլատրելի է անվանել արտաքին միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Սենատում նա ասել է. «Արտաքին միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի միջամտությունը, խթանում է այդ սրումը, և դա անընդունելի է»: