Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող կացությունը քննարկել է Թրամփի հետ

Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող կացությունը քննարկել է Թրամփի հետ
15.10.2020 | 13:47

Պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները ամերիկյան իշխանութունների ուշադրության կենտրոնում են։

«Ես այս թեմայի շուրջ նախագահ Թրամփի հետ այսօր առավոտյան կարճատև զրույց եմ ունեցել: Մենք հետևում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին։ Մենք միանում ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի բազմաթիվ պետություններին, որոնք ասում են, որ պետք է հրադադար հաստատվի և պետք է սկսվի խնդրի լուծումը, - հայտարարել է Պոմպեոն: - Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որ կարողանանք հասնել հրադադարի և խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։


«Մենք կենտրոնացած ենք այս խնդրի վրա, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ամենին և անկեղծորեն ասած մենք արդեն իսկ որոշ քայլերի դիմել ենք, որոնք մեծացնում են իմ հիշատակած նպատակներին հասնելու հավանականությունը», - ասել է նա։

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ