Գրելանդիայում հանդիպող «Ancylonema nordenskioeldii» անվանմամբ բույսը պատճառ է դարձել, որ իտալական Ալպերը վարդագույն երանգը ստանան: Նման եզրակացության է եկել Իտալիայի ազգային հետազոտական խմբի ներկայացուցիչ Բիաջո դի Մաուրոն՝ ուսումնասիրելով Ալպերի ձյան տարօրինակ գույնը:
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ վարդագույն երանգ ունեցող ջրիմուռները միայն Ալպերին չէ, որ գունավորել են: Ըստ Մաուրոյի՝ նման բան նաև շվեյցարական Morteratsch սառցադաշտում է նկատվել:
Ըստ հետազոտողների՝ վարդագույն ջրիմուռների աճին ու բազմացմանը նպաստում է նաև սառույցի հալվելու հետևանքով առաջացած ջուրը: