ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ֆրանսիան առաջարկում է Սահմանադրության մեջ ներառել գլոբալ տաքացման դեմ պայքարը

Ֆրանսիան առաջարկում է Սահմանադրության մեջ ներառել գլոբալ տաքացման դեմ պայքարը
22.06.2020 | 09:01

Հունիսի 21-ին քաղաքացիական կոնվենտը Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել բնապահպանական 150 նախաձեռնություն, որոնցից մեկն էլ Սահմանադրության մեջ գլոբալ տաքացման մասին դրույթ և օրենսդրության մեջ էկոցիդի (գենոցիդի նման) հոդվածներ ներառելն է: Կոնվենտը հավանություն չի տվել աշխատանքային շաբաթը մինչև ժամ կրճատելու առաջարկին (ներկա 35-ի փոխարեն): AFP-ը հիշեցնում է, որ նախագահը ստեղծել է կլիմայի քաղաքացիական կոնվենտ (La Convention citoyenne pour le climat — CCC) դեղին ժիլետների մի քանի ամսվա բողոքներից հետո, որ սկսվել էին ի պատասխան էկոլոգիական վառելիքային հարկի վարձրացման: Կոնվենտը կազմված է 150 քաղաքացիներից, որ ընտրվել են վիճակահանությամբ անցյալ աշնանը: Առաջարկները պատրաստվել են 9 ամիս:

Ծրագրվում էր, որ շատ հարցեր կարող են հանրաքվեի դրվել: Տրանսպորտի նախարար Էլիազաբեթ Բորնը հունիսի 21-ին կառավարության անունից ընդունել է CCC –ի մասնակիցներից առաջարկությունների փաթեթը և ընդգծել, որ հանրաքվեն լավ գաղափաև է, քանի որ թույլ կտա «Կոնվենտի աշխատանքը կիսել բոլոր ֆրանսիացիների հետ» և «կնպաստի էկոլոգիական գիտակցության աճին»: Լայն հանրաքվեին կողմնակից է և նախագահ Էմանուել Մակրոնը: Բայց CCC-ի անդամները իրենց նիստում դեմ են քվեարկել առանձին առաջարկները հանրաքվեի դնելուն, բացի երկուսից 1)Սահմանադրության պրեամբուլայում և 1-ին հոդվածում նշել շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պաշտպանությունը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը, 2)ֆրանսիական իրավունքի մեջ ներառել «էկոցիդ» հասկացությունը՝՝ պատժելու համար շրջակա միջավայրի դեմ լուրջ հանցագործութունները: (Էկոցիդն օրենսդրության մեջ ներառելու առաջարկը խորհրդարանը նախկինում մերժել է): «Սահմանադրություն, էկոցիդ՝ մենք համաձայն ենք հանրաքվեի, բայց մյուս հարցերում իշխանությունն ինքը պետք է ստանձնի պատասխանատվությունը»՝ France-Presse-ին ասել է Կոնվենտի մասնակիցներից մեկը: «Մեր բոլոր առաջարկները սուպեր են: Մենք կոչ ենք անում բոլոր համերկրացիներին օգտվել և վերահսկել քաղաքական գործիչների աշխատանքը»՝ հայտարարել է Կոնվենտի մեկ այլ մասնակից (նրանց ազգանունները չեն հրապարակվում): Իրենց առաջարկությունների օգտին քվեարկել է Կոնվենտի 95%-ը՝ գրել է Le Figaro-ն:

Ամենավիճահարույց և գայթակղիչ գաղափարը վարձու աշխատողների համար՝ աշխատանքային շաբաթը 35-ից մինչև 28 ժամ կրճատելն է՝ աշխատավարձի պահպանումով, բայց առաջարկը մերժվել է: Մերժել է կոնվենտի անդամների 65%-ը: Քվեարկողներից մեկը այդ դիրքորոշումը բացատրել է այն փաստով, որ CCC –ի անդամները չեն ցանկանում վնասել ձեռնարկություններին և չեն ցանկանում թվալ անլուրջ առաջարկներ անողներ: CCC-ի անդամները կողմ են մեկ այլ հակասական առաջարկի՝ մայրուղիներում արագությունը 130-ից 110 կմ/ժամ իջեցնելու: Նրանք առաջարկներ են ներկայացրել, որ խթանում են էկոլոգիապես մաքուր մեքենաների ձեռքբերումը՝ պետական աջակցության մեծացումը այդ մեքենաները գնողներին, 2025-ից նոր «կեղտոտ» մեքենաների գնումը (որոնց արտանետումները գերազանցում են 110 գրամ р CO2/կմ-ն) արգելելը և ցանկացած «կեղտոտ» մեքնայի մուտքի արգելքը քաղաքների կենտրոնական հատվածներ:


Կոնվենտի անդամները առաջարկում են արգելել և SUV-ի տիպի մեքենաների գովազդը: Նրանք կողմ են հասարակական տարածքներում գովազդի կրճատմանը և դեմ են փողոցներում գովազդային վահանակներին: Առաջարկվում է արգելել խանութների գիշերային լուսավորությունը: Այլ առաջարկներից են մինչև 2030-ը պեստիցիդների կրկնակի կրճատումը (և առավել վտանգավորների արգելքը մինչև 2035-ը), հարկերի բարձրացումը ուլտրամշակված մթերքների վրա ու ԳՄՕ սերմերի արգելքը: CCC-ի անդամները ցանկանում են Ֆրանսիայում ունենալ շրջակա միջավայրի պահպանության գերագույն հանձնակատար: Նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է Կոնվենտի 150 անդամներին ընդունել Ելիսեյան պալատում հունիսի 29-ին՝ պատասխանելու նրանց առաջարկներին:
RFI


Հ.Գ. Ինչքան տարբեր են լինում հանրաքվեները՝ Հայաստանում ՍԴ-ի դեմ, Ֆրանսիայում էկոցիդի համար, Ռուսաստանում՝ նախագահի իշխանության երկարաձգման համար: Իսկ մենք ապրում ենք նույն ժամանակում, և մեր օրակարգերի հարցերը հայելու պես արտացոլում են մեր երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական վիճակից բացի՝ մտածողության մակարդակը ու փիլիսոփայության զարգացման աստիճանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ