ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչները երկգլխանի կրիա են գտել ու այն հանձնել Կենդանի բնության թանգարանին: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Թեև աս պահին թանգարանը փակ է կորոնավիրուսի պատճառով, բայց բնությամբ ու կենդանական աշխարհով հետաքրքրված մարդիկ հազվագյուտ կենդանուն կարող են հետևել ուղիղ միացման միջոցով:
Երկկենցաղագետ Թրևիս Լոնգն ասում է, որ կրիայի կյանքի տևողությունն այդքան էլ երկար չի լինի, քանի որ նրա երկու գլուխներից ամեն մեկը մարմնի տարբեր մասեր է կառավարում:
«Ձախ գլուխը կառավարում է ձախ թևը, աջը՝ աջ: Եթե գլուխները «միասնական չգործեն», ապա անգամ լողալը վտանգավոր է կենդանու կյանքի համար»,- բացատրել է մասնագետը: