«Բոլոր ցանկացողները նախ սքրինինգ են անցնում, ինչից հետո, ըստ հետազոտության արդյունքների, եթե պացիենտի առողջական վիճակը համապատասխանում է նորմերին, փաստաթուղթ են ստորագրում ու անցնում փորձարկումների փուլ»,- սա Ռուսաստանի վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի գիտաշխատող Ալեքսեյ Կաբանովի՝ «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցից հատված է, որտեղ Կաբանովը բացատրել է՝ ինչպես են հիվանդները կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումներին մասնակցում:
Գիտաշխատողը նշել է, որ ինքը նույնպես մասնակցել է փորձարկումներին: Հավելել՝ այն անցնում են հետազոտական կենտրոնի սուր վտանգավոր վարակների համար նախատեսված բաժանմունքում:
«Առաջին օրը մարդիկ ամեն րոպե բժիշկների հսկողության տակ են, պարբերաբար ջրմաչափվում են, այնուհետ նրանց տուն են ուղարկում, բայց այդ ընթացքում պարբերաբար պետք է ստուգումների գնան: Մասնակիցների երեք խումբ կա: Առաջին խմբին ներարկում են դեղամիջոցի ոչ մեծ չափաբաժին, երկրորդ խմբին՝ փոքր-ինչ ավելի մեծ չափաբաժին: 3-րդ խմբի մարդկանց պատվաստանյութը երկու անգամ են ներարկում, երկու անգամն էլ առավելագույն չափով»,- նշել է նա:
Նշենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 100.000-ը: