Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Շահառու դառնալու համար կամ պետք է մրսեին, կամ մթության մեջ ապրեին

Շահառու դառնալու համար կամ պետք է մրսեին, կամ մթության մեջ ապրեին
14.04.2020 | 11:49

Երեկ կառավարությունը հայտարարեց վիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու ևս մեկ միջոցառման մասին։ Ըստ այդմ, փետրվար ամսվա ընթացքում քաղաքացիների սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50 տոկոսը վճարելու է կառավարությունը։ Սակայն դեռ վաղ է ուրախանալ, սա վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք փետրվար ամսին մինչև 10 000 դրամը գազ և մինչև 5000 դրամ էներգիա են սպառել։ Այստեղ մի քանի հարց է առաջանում։

Նախ ինչու՞ փետրվարին, երբ այդ ամսին մարդիկ աշխատել են, երկրում արտակարգ դրություն չի եղել, շատերն էլ պարտաճանաչ իրենց վճարումները կատարել են։ Ավելին, փետրվարը ցրտաշունչ ամիս է ու շատ գազ, էներգիա են ծախսվում, այսինքն կառավարության սահմանած պայմանը նույնիսկ մեկ մարդու պարագայում անտրամաբանական է։ Առնվազն կամ պետք է մրսեին, կամ մթության մեջ ապրեին, որ դառնային այս միջոցառման շահառու։


Ինչու՞ կառավարությունը նույն միջոցառումը մարտ ամսվա համար չի նախատեսել, երբ բոլորը պարապուրդի էին մատնված ու աջակցությունն ավելի խելամիտ կլիներ, չնայած նույնիսկ «գիժ» մարտին քաղաքացիների կոմունալ վճարումներ 10-5 հազար դրամի սահմաններից շատ ավելի բարձր են։ Սակայն կառավարությունը որոշել է 50-50 տարբերակով քաղաքացու հետ վճարել փետրվար ամսվա ծախսերը ու թեև նշել են, որ 222 հազար շահառու կա այս ծրագրի համար, մի քիչ դժվար է հավատալ այդ թվին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ