Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար՝ գրել է Ալ-Զազիրան: Բացի «Մարականա»-ից, Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների մեծամասնությունը իրենց մարզադաշտերը տրամադրել են նույն նպատակով:
«Մարականա» մարզադաշտում անցկացվել են աշխարհի երկու առաջնություններ, այնտեղ է տեղի ունեցել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները: