Թուրքական իշխանությունները արգելափակել են YouTube-ը և որոշ սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինվորականների մահից հետո՝ հայտնում է Haberturk-ը: Turk Telekom-ը սահմանափակել է օգտատերերի մուտքը Twitter, Instagram, Facebook և WhatsApp: Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ, զոհվել է 33 թուրք զինվոր: Ի պատասխան՝ Թուրքիան սկսել է օդային և ցամաքային գնդակոծություններ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ: