ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ»

«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ»
28.02.2020 | 11:30
«Չեն էլ ա­մա­չում 10 դրամ են տա­լիս»,- վի­րա­վոր­ված մու­րա­ցիկն ա­սաց ի­րեն 50 դրամ տվող կնո­ջը։ «Ով ինչ­քան կա­րող է»,- նույն­քան վի­րա­վոր­ված պա­տաս­խա­նեց կի­նը, հա­վե­լե­լով, թե ի­րե՞նց ինչ­քան են փող տա­լիս, բա ի­րե՞նք ու­մից ու­զեն։ «Սո­ցապ նա­խա­րա­րից»,- վրա բե­րեց այս եր­կու­սի զրույ­ցը լսող եր­րորդ ան­ձը՝ շեշ­տե­լով. «8 ամ­սում 31 հա­զար դո­լա­րի ե­կա­մուտ ու­նի»։ Ինչ­պես ա­սում են` այս ա­մե­նը չա­փա­զանց ծի­ծա­ղե­լի կլի­ներ, ե­թե այս­քան տխուր չլի­ներ։ Իս­կա­պե՞ս 8 ամ­սում նա­խա­րա­րի ե­կա­մու­տը 31 հա­զար դո­լար է կազ­մել, ինչ­պես նշում է մա­մու­լը։ Ե­թե ա­յո, ի՞նչ մի­ջոց­նե­րի հաշ­վին է այն գո­յա­ցել՝ կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո հարց­րինք աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար ԶԱ­ՐՈՒ­ՀԻ ԲԱԹՈ­ՅԱ­ՆԻՆ։
-Խոս­քը վար­չա­պե­տի հրա­մա­նով սահ­ման­ված նա­խա­րա­րի աշ­խա­տա­վար­ձի մա­սին է, ըստ ո­րի ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձը կազ­մում է 1,5 մլն դրամ, ո­րը են­թադ­րում է նաև պարգևավ­ճար­ներ։ Սա նո­րու­թյուն չէ, պար­զա­պես ևս մեկ ան­գամ այս հար­ցը շր­ջա­նա­ռում են։
-Տի­կին Բա­թո­յան, Ձեր ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյու­նը ա­մե­նա­ծան­րա­բեռն­ված­նե­րից մեկն է, ա­մեն օր ա­կա­նա­տես եք լի­նում մարդ­կանց ծայ­րա­հեղ ծանր սո­ցիա­լա­կան վի­ճա­կին։ Այս հա­մա­տեքս­տում ինչ­պե՞ս եք Ձեզ զգում` ստա­նա­լով այդ­քան բարձր աշ­խա­տա­վարձ։
-Նե­րո­ղու­թյուն, այդ գու­մա­րը ես չեմ ինձ հա­մար սահ­մա­նել։
-Պարզ է, սա­կայն հար­ցը դի­տենք սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան տե­սան­կյու­նից, ե­թե մեր քա­ղա­քա­ցի­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը բարձ­րա­նում են 5-10 հա­զար դրա­մով, իսկ տվյալ դեպ­քում սո­ցապ նա­խա­րա­րի­նը սկս­վում է 1,5 մլն դրա­մից, ըստ Ձեզ, որ­քա­նո՞վ է պաշտ­պան­վում սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան սկզ­բուն­քը։
-Դա վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կանն է։
-Հաս­կա­նա­լի է, ես ու­զում եմ Ձե՛ր տե­սա­կե­տը ճշ­տել։
-Նո­րից եմ կրկ­նում` դա վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կանն է, և ե­կեք ես չմեկ­նա­բա­նեմ այն։ Որևէ այլ լրա­ցում վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նին չեմ կա­րող ա­նել։
-Այդ դեպ­քում ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք քա­ղա­քում շր­ջա­նառ­վող խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե աշ­խա­տա­վար­ձե­րի տես­քով օ­րի­նա­կա­նաց­վում են ա­նօ­րի­նա­կան փո­ղե­րը և ներ­կա­յաց­վում որ­պես օ­րի­նա­կան ե­կա­մուտ։
-Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ։ Ի­հար­կե սրա հետ հա­մա­ձայն չեմ։
-Լավ, այդ դեպ­քում մեկ հարց «Ե­րե­խա­նե­րին ըն­տա­նիք վե­րա­դարձ­նե­լու» ծրագ­րի առն­չու­թյամբ։ Գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն­նե­րի փակ­վե­լուց հե­տո որ­քա՞ն գու­մար է տն­տես­վել և գու­մար­նե­րը ին­չի՞ վրա են ծախս­վել։
-Գու­մար չի տն­տես­վել, քա­նի որ ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներն ուղղ­վել են ցե­րե­կա­յին ծա­ռա­յու­թյա­նը, ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել են հա­գուստ, կո­շիկ, գրե­նա­կան պի­տույք­ներ, բնամ­թերք։ Այ­սինքն, ե­րե­խա­նե­րը տանն են ստա­ցել այն, ինչ պետք է ստա­նա­յին գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյու­նում։ Դրան գու­մա­րած` ըն­տա­նիք­նե­րին տրա­մադր­վել է փոխ­հա­տու­ցում սպառ­ված է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի դի­մաց։ Մենք հա­մա­գոր­ծակ­ցում ենք նաև մաս­նա­վոր հատ­վա­ծի հետ, որ­պես­զի կա­րո­ղա­նանք լրա­ցու­ցիչ ա­ջակ­ցու­թյուն տրա­մադ­րել ըն­տանք­նե­րին՝ սան­տեխ­նի­կա­յի և կա­հույ­քի մա­սով։
Ճե­պազ­րույ­ցը`
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ
Հ.Գ. Եվ այս­պես, ե­թե 1,5 մլն դրա­մը ըստ փո­խար­ժե­քի բա­ժա­նենք 480-ի, կս­տաց­վի 3125 դո­լար, այ­սինքն, նա­խա­րա­րի 8 ամս­վա աշ­խա­տա­վար­ձը կկազ­մի 25000 դո­լար։ Բայց, ինչ­պես ա­սում են, ա­խոր­ժա­կը ու­տե­լիս է բաց­վում, և գու­ցե սրա հա­մար է, որ ամ­սա­կան 750 դո­լար էլ տրա­մադր­վել է որ­պես պարգևատ­րում, որն 8 ամ­սում կազ­մել է 6000 դո­լար։ Այլ կերպ ա­սած` 2019-ի տն­տե­սա­կան ա­ճից և ստ­վե­րից դուրս բեր­ված գու­մար­նե­րի հա­վա­քագ­րու­մից շա­հել են նա­խա­րար­նե­րը։ Ի դեպ, աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րը ոչ վաղ ան­ցյա­լում կլո­րիկ դրա­մաշ­նորհներ է ստա­ցել նաև հայտ­նի հիմ­նադ­րամ­նե­րից մե­կից, սա­կայն գրա­գիտությունը չի բա­վարարել նույ­նիսկ սե­փա­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րը կազ­մե­լուն։
Դիտվել է՝ 7558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ