Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել վերսկսել ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ըստ նրա, վերջերս կայացած բանակցությունների ընթացքում ինքը և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնվել են Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղության նոր համաժողով անցկացնելու անհրաժեշտության շուրջ։ «Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է քննարկելու, թե ինչպես պատերազմի վիճակից խաղաղության անցնել, ընդ որում, ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը:               
 

ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի դիմաց ՀՀ քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ

ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի դիմաց ՀՀ քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ
21.12.2019 | 12:52

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրել են կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը։

Ըստ այդ փաստաթղթի՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո միության անդամ պետությունների աշխատողները կարող են կենսաթոշակ ստանալ ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատած տարիների կամ ժամանակահատվածի դիմաց, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Այս մասին գրում է rusarminfo-ն։

«Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014-ից։ Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը»,- գրում է աղբյուրը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ