ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրավապահ մարմինների գործունեության հետևանքով երկիրը միջազգային հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ

Իրավապահ մարմինների գործունեության հետևանքով երկիրը միջազգային հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ
28.11.2019 | 13:40

«Հրապարակը» գրում է. «Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:


Տեղեկություն կա, որ Ձեզ հետ կապված նման «հրատապ» ռեժիմը պայմանավորված է նրանով, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված` Քոչարյանին առնչվող գործընթացներին գործուն աջակցություն եք ցուցաբերում։ «Ես փաստաբանական գործունեությամբ չեմ զբաղվում»: Նաև տեղեկություն կա, որ ներքաղաքական արդարադատության հետ կապված էլ Դուք որոշակի ազդեցություն կարող եք ունենալ պրոցեսների վրա` դարձյալ Քոչարյանին առնչվող։

«Շատ բաների հետ կարելի է կապել այդ «հրատապությունը»։ Բոլորին հայտնի է, թե ես այս ընթացքում ինչ գործունեությամբ եմ զբաղված։ Հստակ կարող եմ ասել, որ մեր իրավապահ մարմինների գործունեության արդյունքում երկիրը միջազգային իրավական հարթակներում ունենալու է լրջագույն պրոբլեմներ»:

Դիտվել է՝ 6151

Մեկնաբանություններ