Վերջապես հերթը հասավ վաղուց մոռացված սոցիալական կարգավիճակ ունեցող խավին։ Տասը տարի անց առաջին անգամ կառավարությունն անդրադարձավ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին։ Այս փաստն արձանագրեց նաև վարչապետը, նշելով, որ 2009-ից հետո հարցին անդրադարձ չի եղել։ Եվ այսպես, կառավարությունը երեկ որոշեց 1,5 մլրդ դրամ հատկացնել Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանով ապահովելու խնդրի լուծմանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ