Ըստ շրջանառվող լուրերի` Facebook-ը նոյեմբեր ամսից դառնալու է վճարովի և օգտագործողները ամեն ամիս պետք է վճարեն 2,99 դոլար:
Պարզվում է՝ աշխարհի ամենահայտնի և ամենաայցելվող սոցցանցը կարող է փակվել, եթե շարունակի օգտատերերին սպասարկել անվճար :
CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Facebook-ի ներկայացուցիըչ նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում հոգալ սոցցանցի օրեցօր ավելացող ծախսերը, իսկ գովազդից ստացված եկամուտը չի արդարացնում իրենց սպասելիքները:
Հավելենք, որ Facebook սոցիալական ցանցում գրանցված է աշխարհի բնակչության մեկ յոթերորդը: Հայաստանում, վերջին տվյալների համաձայն, կա 500 հազարից ավելի ֆեյսբուքյան օգտատեր: Ցանցը գործում է 70 լեզվով, նաև՝ հայերենով: