ՀՀ երկրորդ նախագահը արձագանքել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: Սահմանադրության նկատմամբ հարգանքի, նրանում փոփոխություններ կատարելու զգուշության և այլնի մասին խոսել է մեկը, ով ՀՀ գերագույն օրենքի խախտմամբ դարձավ երկրի նախագահ: Ռոբերտ Քոչարյանն իր տասը տարվա պաշտոնավարման ընթացքում բազմիցս խախտել է երկրի Սահմանադրությունը` նախագահական ընտրություններում անօրինական առաջադրվելուց սկսած, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով վերջացրած: Նա երկրի Սահմանադրությունը գործածել է սեփական հայեցողությամբ և այն ավելի հաճախ մեկնաբանել յուր պաշտոնավարումը երկարացնելու նպատակահարմությունից ելնելով: Երբ սեփական անձը կարևորելու անթաքույց ձգտումը ավելին է, քան ամոթի տարրը, հնարավոր է արհամարհել անգամ հասարակության հիշողությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ