Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման պարագլուխը մեղավոր է ճանաչվել

ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման պարագլուխը մեղավոր է ճանաչվել
21.04.2014 | 11:55

Ինչպես հայտնում է Բի-Բի-Սի-ն, Լոս Անջելեսի դաշնային դատարանում ավարտվել է 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով դատական գործընթացը։ Մեղադրյալին ընդհանուր առմամբ սպառնում է մինչև 973 տարվա ազատազրկում։ Մհեր Դարբինյանը մեղավոր է ճանաչվել մեղադրական եզրակացության 57 կետերով՝ այդ թվում կազմակերպված հանցավոր գործունեության, դրամաշորթության, բանկային խարդախության, վարկային քարտերի հետ կապված խաբեբայությունների, քաղաքացիների անձնական տվյալները հափշտակելու, հրազեն պահելու համար։

Ինչպես հայտնում են Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազությունից, քրեակատարողական հիմնարկում նույնպես Դարբինյանը մեքսիկական մաֆիայի հետ մասնակից է եղել հանցավոր գործողությունների։
Դարբինյանը, նույն ինքը՝ Կապոնեն կամ Հոլիվուդյան Մայքը, համարվում է «Հայկական ուժ» կոչվող խմբավորման ղեկավարը։ Խմբավորումն ունի մոտ 250 անդամ՝ հիմնականում Հայաստանից ԱՄՆ արտագաղթածներ։

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ