«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը խիստ մերժողական դիրքորոշում է արտահայտում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատվերի կապակցությամբ։
Դեպքերից 5 ամիս անց անչափահաս երեխայի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը որակում ենք որպես ճնշման հերթական և ամոթալի գործողություն քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Շանթ Հարությունյանի դեմ, ինչպես նաև քաղաքական հետապնդում Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացու դեմ:
Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը՝ ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ: Հաստատակամորեն առաջարկում ենք ձեռնպահ մնալ քաղաքական մանրախնդիր և վրիժառու պատվերի կատարումից և մեր երկիրը միջազգային հանրության առջև խայտառակելուց:
«Շանթ և ազատություն» հիմնադրամ