Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Փաստաբանը բողոքարկել էր Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Շ. Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին: irates.am-ի հետ զրույցում Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը սպասում է դատարանի որոշումը ստանալուն, իսկ այնուհետև կխոսի հետագա քայլերի մասին: Նա տեղյակ չէր նաև, թե ինչ եզրակացություն կարող է հրապարակել բժշկական հանձնաժողովը Շանթ Հարությունյանի մասին: Հիշեցնենք, որ բժշկական փորձաքննությունն ավարտվել է, իսկ Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ