ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 14-ին`, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ:
«Վարդաշեն» ՔԿՀ – 3
«Էրեբունի» ՔԿՀ – 1
«Սևան» ՔԿՀ – 6
«Հրազդան» ՔԿՀ – 2
ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ՝ համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ: