Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

«Դեղին համարանիշն օգնում է ուղևորին տարբերակել օրինական տաքսին անօրինականից»

«Դեղին համարանիշն օգնում է ուղևորին տարբերակել օրինական տաքսին անօրինականից»
15.03.2013 | 16:13

ՀՀ կառավարության կողմից տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը, այն է`դեղին համարանիշները փոխարինել սպիտակով, հանել ամենօրյա տեխզննման և վարորդների ամենօրյա բուժզննման պահանջը, վերջիններս մեծ դժգոհությամբ ընդունեցին:
Կառավարության նման քայլն անընդունելի և անտրամաբանական է համարում նաև Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Նրա խոսքով` վարորդների ամենօրյա բուժզննումը, ինչը հանելուն կտրուկ դեմ է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, կարելի է իրականացնել ամիսը 2 անգամ. «Այսպես թե այնպես, վարորդների մեծ մասը, հատկապես անհատ տաքսիստները,ամենօրյա բուժզննում չեն անցնում»:
Արմեն Պողոսյանը անտրամաբանական համարեց դեղին պետհամարանիշների փոխարինումը ինքնակպչուն կտրոններով. «Կարելի է պարզապես նվազեցնել լիցենզավորման գումարը, իսկ դեղին պատհամարանիշները թողնել նույնը։ Ներկայումս հանրապետությունում կան 15 հազար տաքսիներ, որոնց մեծ մասը Երևանում է։ Տաքսիները հիմնականում ունեն դեղին համարանիշներ, որոնց համար վարորդները վճարել են 17 հազար դրամ: Անտրամաբանական է դառնում համարանիշները կրկին փոխելը, չէ՞ որ նրանք արդեն վճարել են այդ դեղին համարանիշների համար, ի՞նչ իմաստ ունի նորից գույնը փոխել»,- տարակուսեց Պողոսյանը։ Բացի դրանից, դեղին համարանիշընօգնում է ուղևորին տարբերակել օրինական տաքսին անօրինականից, իսկ այլ երկրներում նույնիսկ տաքսին են ներկում. «Այն տաքսին, որն ունի դեղին համարանիշ, նշանակում է, որ այն օրինական դաշտում է, իսկ սպիտակ համարանիշը` անօրինական, այսինքն `չի վերահսկվում, հետևաբար հարց է առաջանում` եթե բոլոր տաքսիների վրա լինի սպիտակ համարանիշ, ինչպես է սպառողը տարբերելու, ո՞րն է օրինական, որը` անօրինական»:
Ըստ պրն Պողոսյանի` տրամաբանված տնտեսական քաղաքականություն չի գործում Հայաստանում.
«Լոնդոնում վերջերս սոցհարցում էին անցկացրել` եթե նորմալ աշխատի հանրային տրանսպորտը, Լոնդոնի բնակիչները կօգտվե՞ն՞ դրանից, թե՞ դարձյալ կընախընտրեն իրենց անձնական մեքենաները: Հարցման արդյունքների համաձայն` մեծամասնությունը նախապատվությունը տվել էր հանրային տրանսպորտին, եթե, իհարկե, այն լավ աշխատի: Նույն պատկերը մեզ մոտ է` տաքսիներից օգտվողները շատ են, քանի որ հանրային տրանսպորտն է վատ աշխատում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ