18.06.2013|
17:30
Գազի գնի բարձրացումից հետո այլընտրանքային ուղիների որոնման մասին ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հայտարարել էր, որ Իրանից գազ ներկրելը նպատակահարմար չէ, որովհետև Իրանը գազը հարևաններին վաճառում է ռուսական գազից ավելի թանկ՝ 1000 խմ-ի դիմաց՝ մոտ 330-340 ԱՄՆ դոլարով:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ԶԼՄ-ների հետ հարցազրուցում հիշեցրել էր, որ ժամանակին Իրանը և Հայաստանը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով կնքել էին գազ մատակարարելու պայմանագիր, և այդ պայմանագիրը չի լուծարվել: