13.09.2013|
12:19
«Մենք ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակներ ենք ունեցել, խոսքը դրա խորացման մասին էր: Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես մինչ սեպտեմբերի 3-ն էինք պատկերացնում: Սա չի նշանակում, որ Մաքսային միությանն անդամակցելուց ԵՄ դռները փակվում են Հայաստանի դեմ, բայց պիտի մոռանալ այն ծավալի համագործակցության մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ այսօր էլ Հայաստանի իշխանությունները նորից ուզում են խորամանկություն անել: