12.11.2013|
16:40
«Է, դժգոհ ա, տեսար ի՞նչ իրավիճակ ա հիմա, հիմա գո՞հ ա: Հիմա ինքը իրա վիճակից գո՞հ ա: Չի կարելի քաղաքի մեջտեղ փետերն առած մարդկանց տփես, խոմ ըտենց չի: Օրենքի մարդուն ո՞նց ես տփում, էդ օրենքի մարդն իրա գործն ա անում: Ինչի՞ համար ա խփում էդ մարդկանց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Շանթ Հարությունյանի գործողություններին, ասաց գեներալ Սեյրան Սարոյանը` հավելելով. «Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկե՞լ եք, սաղ տեղերն ընտիր ա, հլա ասա տենամ, որտե՞ղ ա լավ: Քու իրավիճակում ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»: