Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Ո՞Ւր են անհետացել հնդուհավի սիրտն ու թոքը

Ո՞Ւր են անհետացել հնդուհավի սիրտն ու թոքը
01.01.2013 | 14:32

«Երևան Սիթի» առևտրի ցանցերից ամանորյա գնումներ կատարող շատ քաղաքացիներ, պարզվում է «խաբվել են»: Այն մարդիկ, ովքեր հնդուհավ են գնել, փաթեթը բացելով տեսել են, որ վերջինիս սիրտն ու թոքը տեղում չէ: Ավելի ծանր դեպքեր էլ կան, երբ գլուխն է անհետացել փաթեթի միջից:

«Սիթիի» մսամթերքի բաժնում, հենց կողքիս, լսում եմ երկու կնոջ զրույցը:« Սենց բան ով ա՞ տեսել: Բացեցի` սիրտ ու թոքը չկա: Ոնց ուզում մարդկանց խաբում են»: Մյուսն էլ թե` «Լավ ես նայե՞լ: Մի հատ են տակից ձեռդ մտցնեիր լավ ստուգեիր, չի կարող պատահել»:

«Է, կարողա էդքան չեմ հասկանում, էլ տեղ չմնաց, էնքան էլ սառն էր անտերը», -նեղսրտած զրուցում էին նրանք:
Մինչ այդ տիկինների զրույցը, ինքս էլ, օրեր առաջ լսել էի, որ ոմն քաղաքացու փաթեթից էլ հնդուհավի գլուխն է «կորել»:
Մի՞թե սա խիղճ է: Առանց այն էլ մարդիկ, ոնց հասկացա, «սիրտութոքի» ու «գլխի» համար են հնդուհավ գնում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ