Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

«Սաղ սուտ ա, մարդիկ հացի փող չունեն` Նոր տարի՛»

«Սաղ սուտ ա, մարդիկ հացի փող չունեն` Նոր տարի՛»
01.01.2013 | 14:21

Այգում նստած երեք տարեցներ «խորացած» ինչ-որ բան էին քննարկում: Երևում էր` այգու մշտական այցելուներ էին, գուցե` վաղեմի

ընկերներ, հնարավոր է` նույն թաղի բնակիչ: Մոտեցա և փորձեցի զրույցի բռնվել հետները: Դե, քանի որ դիմացը Նոր տարի է, հետաքրքրվեցի` ինչպե՞ս են պատրաստվում դիմավորել Նոր տարին, ի՞նչ պատրաստություն են տեսել, ի՞նչ սպասելիքներ ունեն գալիք տարուց և այլն:
«Դուք ավելի լավ գիտեք այդ հարցի պատասխանը, քան մենք»,- ասաց մեջներից ամենահամարձակը ու կարծես ինքն իրեն շարունակեց. «ո՞վ չգիտի որ առաջ ամեն ինչն ավելի լավ էր, քան հիմա»: Իսկ թե ի՞նչն էր ավելի լավ, նստարանի ծայրին նստած մյուս ծերունին պարզություն մտցրեց`«Ե՛վ մարդկանց հնարավորությունները , և՛ իրավունքն ու օրենքները: Էսքան թույլատրել, որ ժողովուրդը քոչի՞: Ժողովուրդը քոչում ա, ոչ մեկին պետք չի, ամեն մեկն իր մասինա մտածում (խոսքը իշխանություններին էր վերաբերվում): Սենց մինչև ե՞րբ»,-հարցիս հարցով պատասխանեց նա:
Ընկերներից մեկը ով ավելի փարձառու էր, և ինչպես հասկացա շատ անգամ էր բախտ ունեցել շփվելու լրագրողների հետ` ավելի զգույշ էր իր բառերի և արտահայտությունների մեջ: «Ղեկավարությունը մեղավոր չէ այս վիճակի համար: Մենք դժվար ժամանակաշրջան ենք անցնում, աստիճանաբար զարգանում ենք»: «Մի խոսքով, գո՞հ եք Ձեր կյանքից»,-հարցրեցի: «Անպայման»,-վրա բերեց նա և շարունակեց.«Ամեն ինչ էլ ունենք: Բոլորը աշխատում են` և սովետի ժամանակ են աշխատել, և հիմա են աշխատում: Բոլոր էրեխեքիս բարձրագույն կրթության եմ տվել: Տղաս Ամերիկայում է, աղջիկս` Մոսկվայում, մեզ փող են ուղարկում, օգնում են: Բոլորն էլ տնով-տեղով ապահովված են, փառք Աստծո: Թոռնիկներս պարում են տարբեր համույթներում: Գևորգ Ալթունյանին, բանին գիտես՞, իմ փեսան է (թոռնիկիս ամուսինը): Կողքին նստած ընկերը հեգնոտ «խայթեց»` «ուզես -չուզես լավը կասես, էլի»:
Ձեռնափայտով տարեցը , ով մինչ այդ համբերատար լսում էր, էլ չդիմացավ «Սաղ սուտա, սաղ ձևական բաներա, մարդիկ հացի փող չունեն` նոր տարի: Սպասելիքներ չկա, ամեն ինչը թանգացելա , սենց որ գնա, վիճակներս ավելի կվատանա: Ով փող ունի, նա կապրի, լավ նոր տարի կնշի, ով չունի` չի նշի:»: Մի ուրիշ խնդիր էլ էր անհանգստացնում վերջինիս. «Հիմի ամեն գործ էլ ջահելիննա: Մեզ ո՞վ գործ կտա: Ամեն ինչ ջահելի ձեռքումա: Մեջք ունեցար` ամեն ինչ կունենաս: Է՛, մեր խոսքը ոչ մի տեղ չի անցնում»: Կյանիքից գոհ տարեցն էլ, թե` «էտենց մի ասա, իմ խոսքը անցնում ա»:
Ինչևէ, լավատեսություն մաղթելով բարի ծերունիներին, շարունակեցի ճանապարհս` թողնելով նրանց սեփական «հոգսերի», «մտքերի» ու
կյանքի պարգևած բազմաթիվ խառնիխուռն «խնդիրների» հետ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, մեր սիրելի պապեր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ